Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր։
Նա նաև տեղեկացրել է առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում ԱՄՆ այցելության մասին։
«Նախօրեին զրուցել ենք Ջարեդի և Սթիվ Վիտկոֆի հետ։ Ներկա էին նաև Կիրիլ Բուդանովը, Կիսլիցան և Ումերովը։
Մենք քննարկեցինք հանդիպման հնարավորությունները։ ԱՄՆ-ն ունի պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր, որով նրանք կկսվեն մեզ հետ։
Կարծում եմ՝ նրանք ցանկանում են իրենց առաջարկները ներկայացնել և՛ մեզ, և՛ ռուսական կողմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի վարչապետ Միխալ Մարտինի հետ համատեղ ասուլիսում հայտնել է Ուկրաինայի նախագահն՝ ընդգծելով, որ հստակ չգիտի, թե երբ կկայանա հանդիպումը, սակայն կարծում է, որ այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։
Զելենսկիի խոսքով՝ կան մի քանի ամսաթվեր, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ բոլորի ժամանակացույցերը համընկնեն․
«Կարծում եմ՝ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, կամ՝ շաբաթվա ընթացքում»։