Իսպանացի ֆուտբոլիստ Մարկ Կուկուրելյան պատմել է, որ խաղերի ժամանակ երբեք չի կտրում և չի հավաքում իր երկար մազերը։ Նրա խոսքով՝ դրա պատճառը որդին է, որն ունի աուտիզմ։
Ֆուտբոլիստը նշել է, որ իր երկար ու գանգուր մազերը որդու համար դարձել են ամենահստակ ճանաչելի առանձնահատկությունը։ Հենց դրանց շնորհիվ երեխան հեշտությամբ տարբերում է հորը խաղադաշտում և հեռուստատեսային հեռարձակումների ժամանակ։
Կուկուրելյան ընդգծել է, որ որդու համար դա կարևոր է, ուստի իր արտաքին տեսքի այդ առանձնահատկությունը պահպանելը դարձել է ոչ թե ոճային ընտրություն, այլ հայրական հոգատարության դրսևորում։