copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:23 23-07-2026

Հիմա պիտի գլուխկոնծի տա՞մ․ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված մանկապարտեզի պայմաններին

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարում վերաբացված թիվ 77 մանկապարտեզում և ծանոթանում հաստատությունում ստեղծված պայմաններին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավինյանը երեխաների հետ մտնում ֆիզկուլտուրայի դահլիճ, փորձարկում մարզագույքը և երեխաների հետ միասին գլուխկոնծի տալիս։

Քաղաքապետարանը հայտնում է, որ 1980-ականներին հիմնադրված թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Նախկին 7 խմբի փոխարեն այստեղ ձևավորվել է 10 խումբ, իսկ անվտանգ, լուսավոր և հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար։

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ մանկապարտեզում գործարկվել է նաև «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորմամբ։ Հաստատությունն ամբողջությամբ համալրվել է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով։

Շրջայցի ընթացքում Տիգրան Ավինյանը հանձնարարել է աշխատանքներ իրականացնել ոռոգման համակարգի անցկացման ուղղությամբ, ինչպես նաև կանաչապատել մանկապարտեզի բակային տարածքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ