Գերմանիայի հարավում գտնվող Կարլսրուե քաղաքում գաստրոնոմիական իրարանցում է առաջացրել Gelateria-ի սեփականատեր, իտալացի վարպետ Ջուզեպպե Չիմինոն, ով ներկայացրել է պաղպաղակի բացառիկ ու անսովոր տեսակ՝ պատրաստված իսկական, եփված սպագետիով։
Ինչպես հաղորդում է DW-ն, ի տարբերություն 60 տարի առաջ Մանհայմում հորինված դասական գերմանական սպագետի-պաղպաղակի, որտեղ վանիլային զանգվածը պարզապես պատրաստվում էր մակարոնի տեսքով, Չիմինոն որոշել է միավորել իր երկու սիրելի ուտեստները և օգտագործել իրական մակարոնեղեն՝ ստեղծելով յուրահատուկ ալ դենտե համային համադրություն։
Վանիլային պաղպաղակի, կաթի, սերուցքի և շաքարի հիմքով պատրաստվող այս աղանդերի համար վարպետը մշակել է ելակի և բալենու ծաղիկների հատուկ սոուս (հրաժարվելով լոլիկի մածուկից՝ դրա դառնության պատճառով), իսկ մակարոնեղենը սառնարանում չափազանց կոշտանալուց պաշտպանելու համար երկարատև փորձարկումների արդյունքում ավելացրել է շաքարի հատուկ տեսակ և գաղտնի բաղադրիչ։
Չիմինոն պատմել է բազմաթիվ ձախողված փորձերի մասին, մինչդեռ նորույթը փորձած հաճախորդները տպավորված են. ոմանք հիացած են մրգային համի և կոշտ մակարոնը կծելու անսովոր զգացողության համադրությունից՝ այն համեմատելով միաժամանակյա ճաշի և աղանդերի հետ, իսկ մյուսները ծիծաղով նշում են, որ սկզբում նույնիսկ չեն էլ մտածեք իսկական սպագետիի առկայության մասին։