copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 20:53 19-07-2026

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի տաղանդ Լամին Յամալի սպասվող պատմական հակամարտության վերաբերյալ։

«Ես ուզում եմ, որ սա Լամինի ժամանակը լինի։ Մեսսին մեզ փառքի տարիներ է պարգևել, նա մեր պատմության փառահեղ ու շքեղ անցյալի մի մասն է, սակայն այժմ եկել է Յամալի ժամանակը։ Լամինը հանճար է։

Նա չի ընկրկում դժվարությունների առջև, որոնք կարող են կոտրել ցանկացածին։ Նա չափազանց համարձակ է, բոլոր փորձություններին դիմակայում է դեմ առ դեմ և իր տարիքի համեմատ անհավանական հասուն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչը՝ Իսպանիա — Արգենտինա, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը