copy image url
Արտաքին 2 օր առաջ - 15:08 19-07-2026

Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրանտների նկատմամբ պահանջները

Հաջորդ շաբաթ կշարունակենք քննարկել միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված օրինագծերը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Դրանցից մեկով առաջարկվում է բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կամ մեր երկրում բնակվելու իրավունք ստանալու հնարավորությունը այն միգրանտների համար, որոնք Ռուսաստանի տարածքում կամ դրա սահմաններից դուրս ՑԱՆԿԱՑԱԾ հանցագործություն կատարելու համար ունեն չմարված կամ չհանված դատվածություն։

Բացի այդ, նման փաստի բացահայտման դեպքում նախկինում տրված կացության թույլտվությունները կամ ժամանակավոր բնակության թույլտվությունները կչեղարկվեն։

Սա չի վերաբերվի այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ճանաչվել են փախստական կամ ստացել են քաղաքական կամ ժամանակավոր ապաստան մեր երկրի տարածքում։
Պետական դումայի խորհրդի առաջիկա նիստում կքննարկենք այս և այլ օրենսդրական նախաձեռնությունները։

2024 թվականից ի վեր ընդունվել է 30 դաշնային օրենք՝ միգրացիայի ոլորտում կարգուկանոն հաստատելու մասով։

Ստեղծվել է իրավական դաշտ, որի շնորհիվ ՆԳՆ-ին միայն 2026 թվականի հունիսին հաջողվել է՝
կանխել այս ոլորտում ավելի քան 60 հազար իրավախախտում,
հարուցել 2 հազար քրեական գործ,
Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս վտարել և արտաքսել 14,6 հազար միգրանտի,
մեր երկիր մուտքը սահմանափակելու մասին որոշումներ կայացնել 29,3 հազար օտարերկրյա քաղաքացու նկատմամբ,

բացահայտել և վարչական պատասխանատվության ենթարկել 10,4 հազար անբարեխիղճ գործատուի՝ միգրանտներին անօրինական կերպով աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու համար»,- նշել է Վոլոդինը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից