copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 16:45 18-07-2026

Տուժած օբյեկտներում գտնվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից․ Wildberries

Wildberries ընկերության ղեկավար Տատյանա Կիմը հայտարարել է, որ տուժած լոգիստիկ օբյեկտներում գտնվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից:

«Բոլոր իրավասու մարմինների հետ համատեղ շարունակում ենք աշխատանք կատարել մեր լոգիստիկ համալիրների վրա իրականացված հարձակումների հետևանքների վերացման ուղղությամբ։

Էլեկտրոստալում ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են մարել հրդեհի մնացած օջախները, ընթանում է հետևանքների վերացում։ Կոտովսկում հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Կատարողների համար մենք պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին և ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ WB JOB-ում։ Մենք անպայման կօգնենք։

Հասկանում ենք, թե որքան կարևոր է հիմա մեր գործընկերների համար ապրանքը վերաուղղել ազատ լոգիստիկ համալիրներ։ Պլանավորված մատակարարումները կարելի է բեռնել ընկերության այլ պահեստներ. ամբողջ արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների համար նախատեսված պաշտոնական ալիքներում։

Տուժած լոգիստիկ օբյեկտներում գտնված ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։

Մոտ ժամանակում դրանց մասին տեղեկատվությամբ կվերադառնանք։ Ես և իմ ամբողջ թիմը անում ենք հնարավոր ամեն ինչ»,- նշել է Կիմը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ