Հայկական շոուբիզնեսի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ դերասան և հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը, հերթական անգամ անդրադարձել է ամուսնության թեմային:
Իրեն բնորոշ հումորով ու սուր կատակներով աչքի ընկնող դերասանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր տեսանյութ է հրապարակել ագռավների մասնակցությամբ՝ կից կատարելով գրառում:
«Սենց բաներ, որ տեսնում եմ, վախենում եմ պսակվեմ։ Սրանք հաստատ մարդ ու կնիկ են»,- գրել է դերասանը։
Հետևորդներն ու գործընկերները շտապել են կատակել մեկնաբանություններում՝ նշելով, որ Ռաֆայելն արդեն փախչելու տեղ չունի, իսկ ոմանք էլ համաձայնել են նրա հետ, որ ընտանեկան կյանքի որոշ կողմեր իսկապես կարող են վախենալու լինել: