copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 11:55 17-07-2026

Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշը պատել է Նյու Յորքը

Կանադայի անտառային հրդեհներից առաջացած թանձր ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Times-ը։

Ծուխը մեգապոլիս է հասել դեռևս հուլիսի 15-ին և թանձրացել հուլիսի 16-ի երեկոյան:

Տեսանելիությունը մի քանի կիլոմետրից նվազել է մինչև մի քանի հարյուր մետր:

IQAir պրոֆիլային կայքի տվյալների համաձայն՝ Նյու Յորքում օդի որակի ինդեքսը, որը հուլիսի 15-ին հասել էր 179-ի, կազմում է 208, ինչը նշանակում է «շատ վնասակար առողջության համար»։

New York Times-ը նշում է, որ օդի որակի նման ցուցանիշը կարող է ազդել առողջական խնդիրներ ունեցող անձանց, երեխաների և հղիների վրա։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին քաղաքի բնակիչներին կոչ է արել տնից դուրս չգալ, սահմանափակել բացօթյա գործունեությունը և առողջության հետ կապված նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել։

Կանադայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքում գրանցվել է ավելի քան 800 անտառային հրդեհ, որոնցից մոտ 100-ը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ