Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:56 16-07-2026

«Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»,-նշել է Ավինյանը և ընգծել՝ դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն:

Երևանի քաղաքապետը հավելել է, որ խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չի սխալվում, մեկ տարի առաջ, որից հետո տարբեր քննարկումներ են ունեցել, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել:

«Այդ լուծումները չգտնելուց հետո, արդեն վերջնական որոշումները կայացվել են»,-ասել է նա:

Հարցին՝ այս որոշումը կապ ունի՞ վերջին իրադարձությունների հետ, որ ԱԱԾ խուզարկեց Գագիկ Ծառուկյանի տունը, քրեական գործեր հարուցվեցին, Ավինյանը պատասխանել է՝ ոչ, այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ և անկախ որևէ գործընթացից տեղի էր ունենալու։

Նա, լրագրողի հարցին ի պատասխան, պարզաբանել է, թե ինչ նպատակով կօգտագործվի այդ շենքը:

«Անպայմանորեն կանդրադառնանք հարցին: Մենք ունենք այնտեղ մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ՝ պետք է պաշտպանենք: Կարծում եմ՝ այն դեռևս շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից