Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:44 16-07-2026

Արփինե Սարգսյանն ազդարարել է նոր անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։

Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ՝ ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։

Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։

Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց՝ որպես բարձր պաշտպանվածությամբ և անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։

Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։

Հանրությանը տրված խոստմանը համապատասխան՝ Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է