copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:24 15-07-2026

Ինչպես գովազդել կարդալը. վարչապետը 9 տարում 2 հատոր է կարդացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ավարտել է «Հայոց պատմություն» բազմահատորյակի 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը։ Նա նաև հետևորդներին է հարց ուղղել՝ իսկ ինչ են կարդում իրենք այս պահին։

Թերևս տարօրինակ ոչինչ չկար Փաշինյանի հրապարակման մեջ, բայց զավեշտալի մի փաստ մեր աչքից չի վրիպել։

Համադրելով Փաշինյանի՝ դեռ 9 տարի առաջ արված մեկնաբանությունը, պարզվում է, որ «Հայոց պատմություն» բազմահատորյակի 2-րդ հատորի ընթերցումը Փաշինյանը սկսել էր ավելի քան 9 տարի առաջ՝ 1-ին հատորի ընթերցանությունն ավարտելուց հետո (լուսանկարը՝ Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից)։ Եթե հաշվի առնենք, որ գրքի 2-րդ և 3-րդ հատորները 2-ական գրքերից են կազմված, ստացվում է, որ վարչապետից գրեթե մեկ տասնամյակ է պահանջվել 2-րդ և 3-ըդ հատորներն ընթերցելու համար։

Ընդ որում հենց Փաշինյանն է փաստացի լուծարել այն կազմակերպությունը, որն այդ գրքերը գրել ու հրատարակել էր` ԳԱԱ-ն։

Փաշինյանի՝ 9 տարում 2 հատոր կարդալու հանգամանքը լայն քննարկումների առիթ է տալիս նաև, հատկապես այն ֆոնին, որ վերջին շրջանում նա պարբերաբար իր հրապարակումներով խրախուսում է ընթերցանությունը, կիսվում է կարդացած գրքերով և հետևորդներին կոչ անում ավելի ակտիվ ընթերցել։