copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 18:56 15-07-2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան։

Նա բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «Կոմերսանտը»։

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ամենից շատ դիտված