copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 18:28 15-07-2026

Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 6.8 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Գագիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 69-ամյա Նվեր Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գագիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: