copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 18:44 15-07-2026

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա Սպերցյանի թիմակիցը

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուն մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելուն, որտեղ վերջերս իր ելույթներն է սկսել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները և այժմ փոխանակվում են 26-ամյա պորտուգալացի վինգերի տրանսֆերն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերով։ Տրանսֆերի արժեքը կկազմի 45 միլիոն եվրո հաստատագրված վճար, ևս 5 միլիոն եվրո նախատեսված է որպես բոնուս։ Սաուդյան ակումբի ղեկավարությունը «Բարսելոնայի» և «Վուլվերհեմփթոնի» նախկին խաղացողին դիտարկում է որպես Ռիյադ Մահրեզին ուղիղ փոխարինող։

Նշենք, որ սաուդյան ակումբը հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 25 միլիոն դոլար։ Նոր թիմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ՝ չհաշված հնարավոր հավելավճարներն ու բոնուսները։ Սպերցյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ է միացել «Ալ-Ահլիին» և արդեն ընկերական խաղում հասցրել է դառնալ գոլի հեղինակ։

Ավարտված մրցաշրջանում Ֆրանսիշկու Տրինկաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 47 հանդիպման, դարձել 11 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը