copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 10:00 15-07-2026

Արտահանո՞ւմ, թե՞ գիտական թեզ. ինչպես չմոլորվել Էկոնոմիկայի նախարարության «գործնական ուղեցույց»-ում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Եվրոպական միության շուկա սննդամթերք արտահանելու կանոնակարգերը և ուղեցույցները հաճախ հիշեցնում են բարդ գիտական թեզեր՝ լի բազմաթիվ տեխնիկական տերմիններով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել հերթական «փրկօղակով» տեղական արտադրողների համար՝ հրապարակելով դեպի Եվրոպական միության շուկա գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի արտահանման գործնական ուղեցույցը։

Նպատակը, անշուշտ, բարի է, բայց ոչ միշտ է հաջողվում բարդ կանոնները պարզ ձևով հասցնել սովորական ձեռներեցին։

Այսպես, ուղեցույցը արտադրողներին և արտահանողներին ներկայացնում է Հայաստանից ԵՄ շուկա արտահանման համար անհրաժեշտ գործնական քայլերը, փաստաթղթերը, նախապատրաստական աշխատանքներն ու հնարավոր ծախսային ուղղությունները։ «Գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի Եվրոպական միության շուկա արտահանման վերաբերյալ գործնական ուղեցույցն այժմ հասանելի է նաև թերթվող էլեկտրոնային գրքի ձևաչափով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Թվում է՝ եթե հայ ձեռներեցը որոշի մի «չուպա-չուպս» արտահանել Եվրոպա, միայն այս ուղեցույցը հասկանալու համար պետք է երկու բուհ ավարտի՝ մեկը իրավաբանական, մյուսը՝ սննդագիտության։


Ամենից շատ դիտված