Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով ամուսնալուծությունից հետո հայտնվել է հանրության ուշադրության ներքո, պարբերաբար շարունակում է ուշագրավ մանրամասներ բացահայտել իր անձնական կյանքից:
Օրերս դերասանուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով իր ստացած շքեղ ծաղկեփունջը, ինչն անմիջապես մեծ քննարկումների տեղիք է տվել. ո՞վ է նրան նման թանկարժեք նվեր մատուցել, և արդյո՞ք դերասանուհու կյանքում նոր սեր կա:
Տաթևիկը նախընտրել է չբացահայտել փակագծերը և չի մանրամասնել, թե ում կողմից է ստացել գեղեցիկ ծաղիկները: Սակայն սա միակ դեպքը չէ, որ նա անդրադառնում է իր անձնական կյանքին:
Ավելի վաղ՝ «O Solo Mio» հաղորդման շրջանակներում, դերասանուհին անկեղծ զրույց էր ունեցել իր ներկայիս հոգեվիճակի, ապրումների և սեփական անձը վերագտնելու դժվարին ճանապարհի մասին:
Նա խոստովանել էր, որ նախկինում իրեն լիովին նույնացրել էր ամուսնու հետ՝ սեփական ես-ը մղելով երկրորդ պլան, իսկ հիմա սովորում է կրկին ինքնուրույն լինել:
Խոսելով ապագա կողակցի և տղամարդու իր կատարյալ կերպարի մասին՝ Տաթևիկ Ադումյանը շեշտել է, որ իր համար առաջնայինը ոչ թե արտաքինն ու ֆինանսական վիճակն են, այլ խելքն ու հոգևոր կապը: Նա ցանկանում է կողքին տեսնել մեկին, ումից կարող է սովորել: Սակայն դերասանուհին կտրուկ բացառում է սիրավեպը գործընկերների հետ։
Դերասանուհին չի թաքցրել, որ չափազանց էմոցիոնալ ու զգայուն է, կարող է լաց լինել թե՛ բարկությունից, թե՛ անարդարության զգացումից, սակայն թույլ տալ իրեն կոտրվել՝ չի պատրաստվում։