Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 14-ին ցավակցական այցով կմեկնի Կատար՝ երկրի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականը։
Երկարատև հիվանդությունից հետո 74 տարեկանում կյանքից հեռացած նախկին էմիրին երեկ հուղարկավորել են Դոհայի Լուսայիլ գերեզմանատանը։ Նրա մահվան կապակցությամբ Կատարում հայտարարվել է 4-օրյա սուգ։
Հավելենք, որ շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Կատարը ղեկավարել է 1995-2013 թթ-ին, որից հետո էլ իշխանությունը փոխանցվել էր որդուն՝ ներկայիս Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։
Աղբյուր՝ Ermenihaber