Ներքին 1 ամիս առաջ - 14:50 14-07-2026

Մենք ապրում ենք բացառիկ բռնապետությունում, որտեղ սառեցնում են մարդու խոսքը. փաստաբան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, տեղի է ունեցել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։

Դատախազ Հովհաննես Սաֆարյանը դատարանին միջնորդել է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը։ Դատարանի որոշման հետ համաձայն չեն ո՛չ Լիլիթ Աղեկյանը, ո՛չ նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Վերջիններիս գնահատմամբ՝ դատարանի որոշումը զուրկ է բավարար հիմնավորումներից, իսկ դատական քննության ընթացքում դրսևորվել է նաև կողմնակալ վերաբերմունք։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Լիլիթ Աղեկյանի գործով դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:00-ին։

Oragir.News-ի հետ զրույցում Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է.

«Մենք ապրում ենք բացառիկ բռնապետությունում, որտեղ սառեցնում են մարդու խոսքը»։ Փաստաբանի գնահատմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական հաշվեհարդար է։

Մանրամասները` տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ