Միջազգային քրեական դատարանը ձգտում է վերածվել ոչ հաշվետու մարմնի․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 13-ին Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) մեղադրել է Վաշինգտոնի դեմ պատերազմ հրահրելու մեջ։
«Միջազգային քրեական դատարանը ձգտում է վերածվել ոչ հաշվետու մարմնի, որը կկարողանա իր հայեցողությամբ հետապնդել ու ձերբակալել ԱՄՆ քաղաքացիներին՝ դրանով իսկ հիմնարար սպառնալիք ստեղծելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ինքնիշխանության համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև սպառնացել է, որ Վաշինգտոնը ՄՔԴ-ին կհասկացնի, թե ինչ է իրենից ներկայացնում «ամերիկյան վճռականությունը»։