copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 11:35 13-07-2026

Պարզվել են Երևանում ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են հուլիսի 11-ին Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել էր ավտոմեքենայի և մոպեդի վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում