Ներքին 2 ժամ առաջ - 21:08 12-07-2026

Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց աղբանոց է գոյացել

Այսօր՝ հուլիսի 12-ին, Վարդավառի տոնի առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումից հետո աղբ է կուտակվել։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Ազգային պատկերասրահի դիմաց պատերի անկյուններում աղբանոց է գոյացել։ Իսկ Վարդավառի մասնակիցները, հավանաբար՝ օտարերկրացիները անհարգալից վերաբերմունք են դրսևորել պատկերասրահի դիմաց տեղադրված սեպագիր արձանագրության և այլ հին արժեքավոր նմուշների հանդեպ։

Oragir.News-ի օպերատորի դիտողությունից հետո մարդիկ հասկացել են, որ չի կարելի անհարգալից վարվել մեծարժեք մշակութային արժեքների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։