Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի: Նրանք զիջեցին ամեն ինչում: Դրանից հետո նրանք լքեցին սենյակը և մեկ ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին նավի ուղղությամբ»,- ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում նավագնացության համար։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է, թե Հորմուզի նեղուցը փակ է։ Այնինչ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, թե նեղուցը բաց է։