copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 09:25 11-07-2026

Թևոսյան փողոցում բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված մեքենաներ. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5» մակնիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանաված «KIA» մակնիշի, վերջինը «FIAT» մակնիշի, վերջինն էլ «Москвич» մակնիշի ավտոմեքենայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթմեդ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված