copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:03 09-07-2026

Գյումրիի քաղաքապետի որդու խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ` Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։

Հիշեցնենք, որ մայիսին դատարանը կալանավորել էր Ղուկասյանին, որը մինչ այդ գտնվում էր տնային կալանքի տակ։ Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը Oragir.News-ի հետ զրույցում դատարանի այդ որոշումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական ենթատեքստ ունեցող քայլ է համարել։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը 2025 թ. սեպտեմբերի 11-ին էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածներով։

Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի