Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:47 09-07-2026

Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր. Սամվել Կարապետյան

Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր: Դրա մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով իշխանության մեջ տեղի ունեցած վերջին աղմկահարույց կադրային փոփոխությունները և երկամսյա տնային կալանքի պատճառով սեփական ակտիվության սահմանափակումները։

Պատասխանելով այն հարցին, թե խափանման միջոցը որքանով կսահմանափակի իր քաղաքական գործունեությունը, և ինչ կլիներ, եթե ինքն ազատության մեջ մնար, Կարապետյանն ընդգծել է, որ այդ դեպքում իշխանափոխության տեմպերը բոլորովին այլ կլինեին, սակայն ինքը չի նվազեցնելու իր ակտիվությունը։

«Իհարկե, ազատության մեջ ես շատ ավելի ակտիվ կլինեի, և մենք ավելի արագ կճանապարհեինք Փաշինյանին։ Իսկ ինչ վերաբերում է մեր գաղտնի ծրագրին, ապա դուք ուշադիր հետևեք. այդ գաղտնի պլանով մենք արդեն ճանապարհեցինք Ալեն Սիմոնյանին։ Փաշինյանը նույնիսկ խաբար չէր»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։
Նրա գնահատմամբ՝ իշխանության «մեխանիզմի գլուխն» այլևս չկա, և այժմ վարչապետը վերածվել է «անգլուխ ձիավորի»։

Կարապետյանը նշել է, որ իր տան մոտ հավաքվող գործընկերների և համակիրների աջակցությունն օգնում է ավելի հեշտ տանել տնային կալանքի դժվարությունները։

«Մեր թիմն իրոք մեղմում է այս իրավիճակը։ Մենք շատ լավ թիմ ունենք, դրա համար հավաքվում ենք, միմյանց ճիշտ խոսքեր ենք ասում, ոգևորում ենք միմյանց ու առաջ գնում»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքացիների հետ հանդիպումներն իր տանը կշարունակվեն, թեև ոչ այնպիսի ծավալներով, ինչպես նախընտրական շրջանում։

Կարապետյանը միաժամանակ հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ դատական սահմանափակումները հարված են հասցրել իր արտահանման հնարավորություններին՝ հստակեցնելով իր բիզնեսի կառուցվածքը. «Ո՛չ, մենք Ռուսաստան ոչինչ չենք արտահանել, մենք աշխատել ենք բացառապես ներքին շուկայում»:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին