Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 09:44 09-07-2026

Իրանն ու ԱՄՆ-ը գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը, հարձակման է ենթարկվել 90 թիրախ։

Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների լրացուցիչ փուլը, որոնք նպատակաուղղված էին հետագայում թուլացնելու Իրանի կարողությունները՝ հարձակվելու առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա Հորմուզի նեղուցում։

ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել շուրջ 90 իրանական ռազմական թիրախի», - ասված է CENTCOM-ի հրապարակման մեջ։

Հրամանատարությունը նշել է, որ հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքային օբյեկտներ։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում՝ երկրի տարբեր կետերի վրա հակառակորդի հարձակումներից անմիջապես հետո, ոչնչացրել են Քուվեյթում ամերիկյան «Ալի ալ-Սալեմ» և «Արիֆջան», ինչպես նաև Բահրեյնում «ալ-Ջուֆեյր» և «Շեյխ Իսա» բազաների առանցքային օբյեկտներն ու ենթակառուցվածքները», - ասված է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ամերիկյան հարձակումների կրկնվելու դեպքում Թեհրանը կընդլայնի պատասխան միջոցները, որոնք ուղղված կլինեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ այլ բազաների դեմ։

Ամենից շատ դիտված

18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն
20:18 ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի
19:55 Ժողովուրդ ջանի ուշադրությունը պետք է շեղել չլուծված հիմնախնդիրներից, ուստի Փաշինյանը նորից հիշել է հեծանիվը