Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 օր առաջ - 22:13 07-07-2026

Արգենտինան 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ ԱԱ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակներ դրսևորեց և 0:2 հաշվով պարտվելիս կարողացավ բեկել խաղի ընթացքն ու 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզել Եգիպտոսի ընտրանուց։

Եգիպտոսցիները հիանալի էին սկսել հանդիպումը և երկու գնդակի առավելություն էին ստացել Իբրահիմի՝ 15-րդ և Զիկոյի՝ 67-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։ Հանդիպման 21-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր հօգուտ աֆրիկյան թիմի, Մեսսին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Թվում էր, թե աֆրիկյան թիմը մոտ է սենսացիոն հաղթանակի, սակայն հանդիպման վերջնամասում արգենտինացիները պարզապես փրկեցին խաղը և շրջեցին դիմակայության ելքը։

79-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո Ռոմերոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Ընդամենը չորս րոպե անց՝ 83-րդ րոպեին, արդեն ինքը՝ Մեսսին, դարձավ գոլի հեղինակ՝ վերականգնելով հավասարությունը։

Հանգուցալուծումը վրա հասավ մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+2-րդ րոպեին Ֆերնանդեսը խփեց հաղթական գնդակը՝ շոկի ենթարկելով մրցակցին և պարգևելով Արգենտինային հաջորդ փուլի ուղեգիր։

Այս ֆանտաստիկ հաղթանակի շնորհիվ Արգենտինայի ազգային հավաքականը շարունակում է պայքարը և քառորդ եզրափակիչում մրցելու է Շվեյցարիա — Կոլումբիա զույգի հաղթողի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
22:30 Առանձնատուն, հողամաս, 2.7 մլն ավանդ, 3.8 մլն անկանխիկ, 2.1 մլն կանխիկ, 22.3 մլն եկամուտ․ Վահագն Հովակիմյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան