Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:38 07-07-2026

Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ

Նայեցի Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը, ով մեղադրվում է ինչ-որ անհասկանալի տնտեսական հանցագործության մեջ: ԱԱԾ մի քանի հարյուր աշխատակիցների գործողությունները նման էին միջազգային ահաբեկչի վնասազերծման՝ հենց ահաբեկչության պահին։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Հիշեցի, թե ինչպես էին ձերբակալում Վալոդյա Գրիգորյանին դաժանաբար սպանողին: Երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու գործով մեղադրյալը Նիկոլի Հայաստանում ոստիկանների ուղեկցությամբ հանգիստ քայլում էր՝ բացառիկ հարգանք վայելելով իրավապահների կողմից:

Եթե այս համակարգը ծառայեր իր նպատակին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական մանրախնդիր վրեժխնդրությանը հագուրդ տալուն, ոչ միայն Վալոդյայի սպանությունը, այլև բազմաթիվ այլ ծանր հանցագործություններ վաղուց ամբողջությամբ բացահայտված ու արժանի իրավական գնահատական ստացած կլինեին։ Բայց մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ:

Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել