Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 20:23 06-07-2026

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնին այս տարի ներկայացվել են հայտեր 95 երկրից․ մրցութային ծրագրում ընդգրկվել էր 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Փառատոնի հաղթող ֆիլմերն են՝

Փառատոնի տնօրենի մրցանակ՝ «Կյանքը շարունակվում է» (ռեժ.՝ Մերի Վարդանյան, Հայաստան)
Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիա​յի նախագահի հատուկ մրցանակ՝ «Վազի՜ր, գետ» (ռեժ.՝ Անաստասիա Օստապենկո, Ռուսաստանի Դաշնություն)
«ԱրմԴոկ» հայկական վավերագրական ֆիլմերի ասոցիացիայի և Հայաստանի վավերագրական ֆիլմերի գիլդիայի հատուկ հիշատակում՝ «Դորայի դեղին կոշիկները» (ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան), «Տեղահանում» (ռեժ՝. Երվանդ Ռումյան, Հայաստան)
«Կինոտեք» ընկերության հատուկ մրցանակ՝ մինչև 2 մլն դրամ արժողությամբ կինոտեխնիկայից օգտվելու հնարավորություն կարճամետրաժ ֆիլմի արտադրության համար՝ «Մայրենիք» ( ռեժ.՝ Գոռ Առուշանյան, Լեհաստան)
Գրան պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա)
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/՝ «Ռոբինզո՞ն» ( ռեժ.՝ Մարիաննա Մովսեսյան, Հայաստան)
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ազգային ծրագիր /դրամային մրցանակ/՝ «Դորայի դեղին կոշիկները» ( ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան)
Լավագույն ուսանողական ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/
«Աղ» (ռեժ.՝ Տաթև Ասատրյան, Հայաստան)
Լավագույն խաղարկային ֆիլմ՝ միջազգային ծրագիր՝ «Գունատ արև» (ռեժ.՝ Ադրիան Մոյս Դալլին, Ջավահին Զենտար, Ֆրանսիա)
Լավագույն ռեժիսոր՝ «Վերնագիր հորինիր» (ռեժ.՝ Կլաուդիա Ֆորտունիակ, Լեհաստան)
Լավագույն սցենար՝ «Կեղծ զարդեր» (ռեժ.՝ Ջեսի Մուսալեմ, Ֆրանսիա/Լիբանան, սցենարի հեղինակ՝ Ջիհադ Հոջեյլի)
Լավագույն դերասանուհի՝ «Բարլեբաս» (ռեժ.՝ Մալու Յանսեն, Բելգիա/Նիդերլանդներ, դերասանուհի՝ Պիտոու Նիկոլաս)
Լավագույն դերասան՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա, դերասան՝ Էդվին Վան Դեր Վոլտ)
Լավագույն օպերատոր՝ «Իկարոս» (ռեժ.՝ Քրիստոս Կարդանա, Բելգիա/Ֆրանսիա/Հունաստան/Մեծ Բրիտանիա, օպերատոր՝ Քրիստոս Կարամանիս)
Լավագույն գեղարվեստական լուծում՝ «Մշուշը վերացել է» (ռեժ.՝ Սեյեդ Ալի Ղասեմի, ԻԻՀ)
Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «18-րդ գարուն» (ռեժ.՝ Մենուա Հովհաննիսյան, Հայաստան), «Մայիսի վերջին կիրակի» (ռեժ.՝ Ալեխանդրո Բորդիե, Լյուքսեմբուրգ)

Ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր Սոսո Բլիաձեն (Վրաստան), ժյուրիի անդամները՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կիոնռեժիսոր Արշալույս Հարությունյանը: