copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:24 06-07-2026

Հուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն երեքշաբթի՝ հուլիսի 7-ը, հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են քաղաքին Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով՝ երկուշաբթի գիշերը։ Իր հայտարարության մեջ նա նոր հարձակումը անվանել է Կիևի համար ամենամասշտաբայինը։

Այս պահին հայտնի է, որ Կիևում բազմահարկ բնակելի շենքերին բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել՝ մոտ 50-ը։ Տուժածների թվում հինգ երեխա կա, ավելի վաղ հայտնել էր քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Երկու վայրերում՝ Պոդոլսկի և Դառնիցկի շրջաններում, որտեղ հրթիռները հարվածել են ինը և 25-հարկանի շենքերին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, պատմել է Կլիչկոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևի վրա գիշերային հարձակումը՝ այն անվանելով հարված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին։

Նմանապես ռուս զինվորականները բնութագրել էին նաև հուլիսի 2-ին Կիևի վրա նախորդ զանգվածային հարվածը, որի հետևանքով զոհվել էր 31 մարդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին