Փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական վարույթների մանրամասներին դեռ ծանոթ չէ: Լրագրողներին նա ասաց, որ դեռ պետք է ծանոթանա Ծառուկյանի առանձնատան խուզարկության որոշմանը։
Ինչ վերաբերում է ընդհանրապես նման գործողություններին, ապա դրանք սպասելի էին. պատահական չէ, որ դրանք բոլորը սկսվեցին Սահմանադրական դատարանի որոշումից հետո։
Փաստաբանը չի կարողանում մտնել Ծառուկյանի տան տարածք, որ հասկանա, թե ինչ է կատարվում: