Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:11 29-06-2023

Սպասելի էր նման ակտիվությունը, հատկապես որ հայտարարել էինք սիմվոլիկ մեկնարկի մասին․ Մենուա Սողոմոնյան

Սպասելի էր նման ակտիվությունը, հատկապես որ հայտարարել էինք սիմվոլիկ մեկնարկի մասին։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Սպասելի էր և լիահույս եմ, որ հետագա օրերին ևս մարդկանց հոսքը հաստատուն կլինի այստեղ, որովհետև մեր ժողովուրդը գիտակցում է, որ պաշտոնական անձին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողություն անելու համար քրեական պատասխանատվության ենթարկող օրենքի մասը դառնալը մեզնից հեռացնում է հակաարցախյան, հակահայկական բնույթի փաստաթուղթ ստորագրելը։ Մեր ժողովուրդը սա գիտակցում է և լիահույս ենք, որ շատ երկար ժամանակ չի պահանջվելու 50 հազար ստորագրություն հավաքելու և օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար»,- ասաց Սողոմոնյանը։

Հարցին՝ միտումնավո՞ր էր խոչընդոտվում ՀայաՔվեի մեկնարկը, թե իրավական բացի պակասն էր պատճառը, Աողոմոնյանը պատասխանեց․ «Երևանի պարագայում միտումնավոր էր, որոշ քաղաքներում գուցե լինի իրավական գիտակցության ցածր մակարդակը, գուցե իրենց շեֆերին արջի ծառայություն մատուցելը լինի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել