copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 23:58 05-07-2026

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաջող ելույթները Երևանումանցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահհաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել ԷնթոնիՍարգսյանը, որը գրանցել է 37 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, 13 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարել է 6 արդյունավետփոխանցում։

Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաճյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից (EFF), վաստակել է 23 միավոր, կատարել է 3 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ ժամը19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Մալթայի հավաքականի դեմ։
Մուտքն ազատ է:

Ամենից շատ դիտված