copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:17 05-07-2026

ՀՀ-ի մասին պետք է մտածի ՀՀ կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Մինչդեռ հաշվել կարծում եմ արժե: Իսկ դա ոչ միայն թվաբանություն է կամ վիճակագրություն, այլ՝ քաղաքականություն:

Եվ երբ հաշվենք հարաբերակցությունը՝ մտահոգների ու դժգոհների, այդ ժամանակ գուցե քաղաքականության համատեքստում այլ բովանդակություն կկառուցենք Փաշինյանի եւ Մոսկվայի հարաբերության մասին, քան ընդունված «գուժականը»:

Եթե այդ հարաբերությունը մինչեւ հիմա որեւէ բան գուժել կամ գուժում է, ապա հաստատ ոչ Փաշինյանի քաղաքական դիրքերի համար: Սա ես ներկայացնում եմ արդեն 3-4 տարի: Եվ ներկայացնում եմ ոչ թե դավադրապաշտական գուշակությամբ, այլ մատուցելով դրա քաղաքական տրամաբանությունը, թե ինչու եւ ինչ է պետք Ռուսաստանին, եւ ինչու եւ ինչ է պետք՝ Փաշինյանին: Իսկ, թե ինչ է պետք Հայաստանին, այս շրջանակում այդքան էլ չի հետաքրքրում թե Փաշինյանին, թե Ռուսաստանին:

Որ Ռուսաստանին չի հետաքրքրում, նորմալ է, ինչպես ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի: Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն: Փաշինյանն իհարկե հիմա չունի Հայաստանի մասին մտածելու հնարավորություն եւ ցանկություն: Հնարավորություն չունի անգամ ամենամեծ ցանկությունն ունենալու դեպքում:

Հարցն այն է, որ պետք է Հայաստանում ձեւավորվի Հայաստանի օրակարգի հանրային համակարգը: Դա ձեւավորված չէ: Այդտեղ է խնդիրը: Եվ ես այդ հանգամանքն ու տրամաբանությունն եմ նշմարում այսօր առաջատար ընդդիմության խոսույթում, ինչում տեսնում եմ հույս եւ հնարավորություն՝ իրավիճակ փոխելու հեռանկարի իմաստով: Բայց այստեղ շատ կարեւոր է լինելու փոխել նաեւ հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ հանրային օրակարգի պարադիգմը, իշխանության խաղարկող հակառուսականության հանդիպման չընկնել այսպես ասած ռուսամետության ծուղակը: Որովհետեւ իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է, որ ունի ձեւակերպման կարիք»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը