Մոսկվայում հայտարարվել են բալետի արտիստների 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրները:
«Տղամարդիկ, սոլո» անվանակարգում 3-րդ մրցանակը (բրոնզե մեդալ) ստացել է Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանը:
Հեղինակավոր մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր առմամբ, այս տարի ստուգատեսին ներկայացվել է 362 հայտ 35 երկրից։