ԻնստաNews 1 ամիս առաջ - 18:00 05-07-2026

ԻՆՍՏԱ NEWS. Ավտոսրահի ծանոթությունից մինչև 3 ամիս անդադար ծաղիկներ. Իրինա Թովմասյանի սիրո պատմությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում հյուրընկալվել է «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը, որը խոսել է մանկության, քրոջ՝ Լուսինե Թովմասյանի հետ հարաբերությունների, գեղեցկության մրցույթում ունեցած դժվարությունների և ամուսնու հետ սիրո պատմության մասին։

Իրինան պատմել է, որ «Միսս Հայաստան» մրցույթի ժամանակ առաջին անգամ բախվել է դաժան մրցակցության. «Կոշիկս կոտրեցին, զգեստս թաքցրին… Կյանքումս նման բան չէի տեսել»։

Նրա խոսքով՝ մանկության ամենավառ հիշողություններից մեկը կապված է քրոջ՝ Լուսինեի ծննդի հետ, իսկ 90-ականների դժվար տարիները ծնողների շնորհիվ իրենց ընտանիքում այնքան էլ ծանր չեն անցել։

Գեղեցկուհին նաև ընդգծել է, որ իր և քրոջ միջև երբևէ մրցակցություն չի եղել. «Լուսինեն իմ սրտի մեծ մասն է, առանց որի իմ սիրտը պարզապես չի կարող աշխատել»։

Իրինան պատմել է նաև ամուսնու հետ ծանոթության մասին՝ նշելով, որ վերջինս երեք ամիս շարունակ ամեն օր իրեն ծաղիկներ և նամակներ է ուղարկել, ինչից հետո նրանց միջև ամեն բան սկսվել է։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում սերն ավելի է ամրացել. «Այսօր ոչ մի վայրկյան չեմ փոշմանում։ Ամեն օր իրեն ավելի ու ավելի եմ սիրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված