copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 14:23 05-07-2026

Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանն այս պահին գտնվում է Լիսաբոնում, որտեղ բուժզննում է անցնում նոր ակումբ՝ սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելու համար։

Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

​«Օրեր առաջ Էդոն Հայաստանում էր, իսկ այսօր ավարտին է հասցնում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու գործընթացը»,- նշել է Կարպովը։

​Նոր ակումբում Սպերցյանը կստանա տարեկան ավելի քան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Կողմերի միջև պայմանագիրը կկնքվի մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հավելել է ինսայդերը։

​Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, և սա այլ ակումբ տեղափոխվելու առաջին տրանսֆերն է նրա պրոֆեսիոնալ կարիերայում։ Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը դարձել է 32 արդյունավետ գործողության հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ