Օմանի ափերով նավարկությունը հասել է նվազագույնի այն բանից հետո, երբ հանգստյան օրերին մի շարք նավեր այդ հատվածում կտրուկ փոխել են իրենց ուղղությունը:
Ըստ Bloomberg-ի՝ հուլիսի 3-ին և 4-ին առնվազն ութ նավ, այդ թվում՝ նավթատարներ, բալկերներ և ավտոկիրներ, անսպասելիորեն շրջվել են։ Դրանցից չորսն այնուհետև փոխել են կուրսն ու հեռացել նեղուցից՝ ճանապարհը շարունակելով Իրանի ափերով։
Kpler ընկերության տվյալներով՝ հուլիսի 4-ին նեղուցը երկու ուղղությամբ հատած 19 նավերից միայն մեկն է բացահայտ նշել օմանյան երթուղու մասին, մինչդեռ մեկ օր առաջ դրանց թիվը 13 էր։
Պաշտոնական բացատրություններ դեռևս չեն հնչել, սակայն Թեհրանը բազմիցս պնդել է, որ նավերը նեղուցով պետք է անցնեն բացառապես Իրանի կողմից հաստատված երթուղիներով։