Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ վիրավորվել է ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի ղեկավար Դմիտրի Պանկովը, հաղորդում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ Գոլովչինո գյուղում ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով Պանկովը ազդրի բեկորային վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են մարզային հիվանդանոց:
«Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը միջինծանրության է։ Անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- ասված է օպերշտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հարձակման վայրում վնասվել է ծառայողական ավտոմեքենան։