copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:23 05-07-2026

Տղամարդը հանուն ընտանի խոզի լքել է սեփական կնոջը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոսկվայում արձանագրվել է արտասովոր ամուսնալուծության դեպք, որի պատճառ է դարձել ընտանի կենդանու կարգավիճակում պահվող մի հսկա խոզ:

Տարիներ շարունակ համատեղ ապրող զույգի հարաբերությունները վերջնականապես ավարտվել են այն բանից հետո, երբ կնոջ համբերությունը հատել է տանը մեծացող կենդանու պատճառով, ինչն ի վերջո հանգեցրել է պաշտոնական բաժանման, քանի որ ամուսինը հրաժարվել է ազատվել կենդանուց՝ սեփական կնոջն անդառնալի ընտրության առաջ կանգնեցնելով:

Այս ամենօրյա կոնֆլիկտի նախապատմությունը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ մտերիմ ընկերները զույգին նվիրել են Խավրոնյա խոզուկի, սակայն ժամանակի ընթացքում կենդանին սպասվածից շատ ավելի է մեծացել՝ հասնելով գրեթե 50 կիլոգրամ քաշի:

Խոզն աստիճանաբար սկսել է իսկական պատուհաս դառնալ տան համար՝ կանոնավոր կերպով ավերելով բնակարանի վերանորոգումը, կրծելով թանկարժեք կահույքն ու իրերը, և սեփականաշնորհելով նույնիսկ զույգի ամուսնական մահճակալը, ինչից հետո կինը կտրուկ պահանջ է ներկայացրել ամուսնուն ընտրություն կատարել իր և խոզի միջև:

Ի զարմանս կնոջ և հարազատների՝ տղամարդն առանց երկար մտածելու նախընտրել է մնալ խոզի հետ, և այժմ զույգը դատական կարգով պաշտոնապես ձևակերպում է ամուսնալուծությունը, իսկ խոզուկը շարունակում է ապրել բնակարանում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին