Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:57 04-07-2026

Իրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. Թրամփ

Իրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել բանակցություններից՝ Իսլամական Հանրապետության սպանված առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, իր ելույթի ընթացքում Թրամփն ասել է․ «Մենք ջախջախեցինք Իրանին։ Նրանք հուսահատ ցանկանում են համաձայնության գալ։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության պատճառով, որովհետև մենք բարի ենք»։

Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Դոհայում՝ հուլիսի 1-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ վերջին հանդիպումները Կատարում լավ են անցել։ «Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում»,- ասել էր նա:

Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրա որդին և իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին, ով վիրավորվել էր հարվածից, կմասնակցի այդ միջոցառումներից որևէ մեկին։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա