Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:36 03-07-2026

Գյումրիի ուռուցքանական դիսպանսերի նախկին շենքն օպտիմալացումից հետո դարձել է աղբանոց

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՀՀ կառավարության 2020 թ. սկսած բուժհաստատությունների օպտիմալացման գործընթացով Հայաստանի ողջ տարածքում իրար հետևից փակվել են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես ծննդատներ և նեղ մասնագիտացում ունեցող բուժհիմնարկներ։

Օպտիմալացման հետևանքով դատարկված Գյումրիի բուժհիմնարկները մնացել են բախտի քմահաճույքին։ Օպտիմալացումից հետո այդ շենքերի ճակատագրով հետաքրքրվողներ չկան։

Դատարկ և անօգտագործելի տարածքների են վերածված Գյումրիի նախկին վիրաբուժական, «Ճերմակ» հիվանդանոցների շենքերը, ինչպես նաև ուռուցքաբանական դիսպանսերը։

Ուռուցքաբանական դիսպանսերի շենքային պայմանները բարվոք էին, վերանորոգված, բայց վերջին 4-5 տարում բուժհաստատության շենքը վերածվել է աղբանոցի։ Շենքի ճակատագրով հետաքրքրվողներ չկան, չնայած, որ ժամանակ առ ժամանակ շենքը հանվում է աճուրդի։

Նշենք, որ ուռուցքաբանական դիսպանսերը միացել է Գյումրի բժշկական կենտրոնին և ոչ բոլոր ծառայություններով։

Oragir.News-ը հաճախ է բուժառուներից ստացել դժգոհություններ, որ հիմա ամեն հարցով ստիպված պիտի Երևան հասնեն։

Տեսանյութ։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը