Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանում հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Անի Խատարյանին և նրա կուսակից Հայկ Սահակյանին, ովքեր յութուբյան հաղորդման ժամանակ 2025 թվականի հունիսին Բագրատ Սրբազանի հասցեին մի շարք վիրավորական ու արատավորող հայտարարություններ էին արել։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Անի Խաչատրյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի
750.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450.000 ՀՀ դրամը զրպարտության համար:
Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450.000 ՀՀ դրամը զրպարտության համար։