Այսօր հայ երգարվեստի ամենասիրված դեմքերից մեկի՝ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ բոլորիս հայտնի Ձախ Հարութի ծննդյան օրն է։
Այս տոնի առթիվ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու գործընկերները ջերմ շնորհավորանքներ են հղել Մաեստրոյին։
Սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակել է ջերմ ու էմոցիոնալ լուսանկար Լեգենդի հետ՝ կից կատարելով սրտառուչ մի գրառում.
«Ծնունդդ շնորհավոր, Մաեստրո»։ Մաեստրոյի տարեդարձն անարձագանք չեն թողել նաև մյուս ճանաչված արտիստները։ Երգիչ Նորոն կիսվել է մի կադրով, որտեղ գրկախառնված է Հարութ Փամբուկչյանի հետ՝ մակագրելով. «Happy Birthday Legend»։
Իսկ երգիչ Արման Հովհաննիսյանը տարածել են համատեղ համերգային ելույթից մի տպավորիչ տեսանյութ, որտեղ բեմում փայլում են Մաեստրոյի հետ։ Հոլովակին կից նրանք ևս հղել են իրենց լավագույն մաղթանքները։
Հարութ Փամբուկչյանի երկրպագուները ամբողջ աշխարհից միացել են այս շնորհավորանքներին՝ սիրված երգչին մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և անսպառ էներգիա՝ հայ ժողովրդին դեռ երկար իր անմահ հիթերով հիացնելու համար։