Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 10:32 03-07-2026

Անդրանիկ Քոչարյանին գահընկեց կանեն,Մակունցը հրաժարվել է, Ալեն Սիմոնյանի կադրերը հավաքվում են․Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։ Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է ՔՊ վարչության անդամ, նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ալեն Սիմոնյանը որոշել է չվերցնել պատգամավորական մանդատը և հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելուց հետո որոշել է ժամանակավորապես հեռանալ ակտիվ քաղաքական աշխատանքից։

Թերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանի նկատմամբ կուսակցության ներսում երկար ժամանակ կուտակված դժգոհություններ են եղել, որոնք դեր են ունեցել նրա քաղաքական ապագայի վերաբերյալ որոշումների կայացման մեջ։ Ըստ հրապարակման՝ Փաշինյանին ներկայացվել են Սիմոնյանի գործունեության վերաբերյալ տարբեր գնահատականներ, ինչից հետո հետևություններ են արվել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։

Թերթի հարցմանն ի պատասխան՝ ՀԾԿՀ-ից հայտնել են, որ հունիսի 19-ից հուլիսի 2-ը տարբեր մասնաճյուղերում իրականացվում է ծրագրային տարեկան մոնիթորինգ՝ գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի գնահատման նպատակով։

Թեև ՀԾԿՀ-ն ստուգումները ներկայացնում է որպես պլանային, դրանց անցկացումը համընկել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների լարվածության և գազամատակարարման շուրջ քննարկումների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, Առողջապահության նախարարությունում սպասվում են կադրային փոփոխություններ՝ կառավարության վերադասավորումների շրջանակում։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխնախարարներ Աստղիկ Գրիգորյանն ու Լևոն Հակոբյանը կազատվեն զբաղեցրած պաշտոններից, իսկ Լենա Նանուշյանի պաշտոնանկությունը ևս հավանական է։

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում:

Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երեւանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ: Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։

«Հրապարակ» թերթը գրում է․ Նախկինում ՔՊ-ում քննարկվել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին Ազգային ժողովում բարձր պաշտոն վստահելու տարբերակը, սակայն նա հետագայում հրաժարվել է այդ հնարավորությունից։

Թերթի տեղեկություններով՝ Մակունցը նախընտրել է շարունակել աշխատանքը գործադիր իշխանությունում։ Միաժամանակ, հրապարակման համաձայն, ՔՊ-ում շարունակում են քննարկվել խմբակցության ղեկավարի և ԱԺ ղեկավար կազմի հնարավոր թեկնածուները։

«Հրապարակ» թերթը գրում է․ Այսօր կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովում ընտրվելու են դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք ոչ դատավոր անդամներ։

Թերթի տեղեկություններով՝ ընտրությունից օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույց է տրվել թեկնածուներից Լուսինե Հակոբյանին, ինչը, ըստ հրապարակման, դժգոհություն է առաջացրել մյուս թեկնածուների և դատավորների շրջանում՝ անհավասար պայմաններ ստեղծելու պատճառաբանությամբ։

«Հրապարակ»-ը պնդում է, որ այս քայլը կարող է ընկալվել որպես իշխանության նախընտրած թեկնածուների վերաբերյալ ազդակ դատական համակարգին։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ