copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:50 03-07-2026

Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ իրավապահները խուզարկություն իրականացրեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո ձերբակալեցին նրան, ուշ երեկոյան նրա խափանման միջոցի հարցը պետք է քններ անմռունչ կալանքներ տվող դատավոր Մասիս Մելքոնյանը:

Քննչական կոմիտեն հայտնեց, թե նրա նկատմամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ է նախաձեռնվել քրեական վարույթը, նրանից բացի եւս մեկ ձերբակալված կա։ Որոշ տեղեկություններով՝ ճանապարհ անցած զինվորականն իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվել է այն պատճառով, որ կինն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ ունի եւ գնդապետն էլ չի կատարել ՊՆ ղեկավարության քաղաքական հրահանգներն ընտրություններից առաջ: Ավելին, իբրեւ թե արտահոսք է կազմակերպել զորքին իջեցված մի ներքին հրահանգի մասին։

ՔԿ հաղորդագրությունում նշված է․ «Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը»։

Մալոյանը Վարդենիսի Ախպրաձորի հրամանատարն էր, ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող խիզախ զինվորական, որը երկար տարիներ ծառայություն է իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքում, 2020 թվականից հետո, երբ Արցախի ԱԱԾ-ում հատուկ նշանակության վարչություն է ստեղծվել, նա նշանակվել է որպես տեղակալ։ Նա մասնակցել է ապրիլյան, 44-օրյա պատերազմներին, 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան հետ մղելուն, նրան դասում են «բաեվոյ աֆիցեռների» դասին, Հայաստան բռնի տեղահանվելուց հետո թերեւս այդ պատճառով են նրան վերցրել ԶՈՒ-ում ծառայության՝ ամենաթեժ կետերից մեկում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ