Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 14:45 02-07-2026

Հայաստանյան «փոքրիկ Հիտլերը» բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող


«Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ։ Եվ դա տեղի է ունենում Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո։ Այո՛, հենց Ձե՛ր մեղավորությունն է, որ հայաստանյան «փոքրիկ Հիտլերը» բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում։

Ձեր մեղավորությամբ է Հայաստանը վերածվել քաղաքական կալանավայրի՝ բաց երկնքի տակ, Ձեր մեղավորությամբ են ապօրինի քրեական հետապնդման ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը և «փոքրիկ Հիտլերի» բոլոր ընդդիմախոսները։ Օրը ցերեկով հայրենիքի գողերը դարձան նաև ձայնագողեր ու գողացան ընտրողների քվեն։ Ձեր մեղավորությամբ էր, որ Արցախը դավադրաբար հանձնվեց, և Հայաստանն այսօր դարձել է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ»,- ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։