Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 06-05-2025

Եթե ՔՊ-ն 20% էլ հավաքի, Ալեն Սիմոնյանը պիտի փառք տա Աստծուն․ հարցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%: «2026 թվականին մոտ այս թվերը կարող է ավելի բարձր լինեն»,- նշել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Ալեն Սիմոնյանի հետ, որ առաջիկա ընտրություններում ՔՊ-ն 50+1% ձայն կհավաքի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հավատում դրան, որոշ քաղաքացիներ էլ դրական պատասխան տվեցին։

«Ես իր ա հետ ընդհանրապես համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ առանց իշխանության մարդիկ ավելի լավ կապրի։

«Ես ոչ մեկի հետ էլ համաձայն չեմ, որ ընդհանրապես իշխանությունը չլինի ավելի լավ կապրեն ժողովուրդը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ն նույնիսկ 20% չի հավաքի։ «Ալեն Սիմոնյանի ուղեղն էլ տենց ա աշխատում, իհարկե ոչ։ Նույնիսկ, եթե մի 20% էլ հավաքեն, պիտի փառք տան Աստծուն»,- ասաց նա։

«Դե եթե իրանք դառել են Նոստրադամուս պիտի հավատանք, բայց չեմ կարծում, որովհետև իրանք այդ հնարավորությունը 7 տարի է բաց են թողել»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը