copy image url
Մամուլ 3 շաբաթ առաջ - 08:44 01-07-2026

Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 21-ին ՔՊ կուսակցության Իջեւանի տարածքային կառույցի անդամներն Իջեւանի «Քարվանասարա» ռեստորանում նշել են հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։

Իջեւանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանը հունիսի 22-ին Ֆեյսբուքի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ 16 տարեկաններն են՝ Թաթայի հայտնի երգի հնչյունների ներքո ուրախ պարում են, եւ գրել է․ «Նշում ենք մեր հաղթանակը»։

Ադրբեջանցիները գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված Տավուշից, Բաքվում հայ գերիներն են խոշտանգվում, Կիրանցի հողերը սահմանազատումով հանձնել են Ադրբեջանին, իսկ Տավուշի այն հողերը, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ որը Կիրանցը հանձնելու օրերին խոստանում էին շուտով հետ ստանալ` չեն ստացել, բայց անզուսպ նշում են ՔՊ-ի հաղթանակը, որը, շատերի կարծիքով, հաղթանակ էլ չէ, այլ կեղծիքով, շանտաժով ու բռնությամբ կորզված արդյունք: Եվ անգամ այդքան ջանքերից ու ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելուց հետո էլ ընտրողների կեսից ավելին մերժել է իշխող կուսակցությանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում